Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը»: Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան։
Անկասկած է, որ Ադրբեջանը (հասկանալ՝ Իսրայելը) կփորձի Իրանի դեմ հենց պրոքսի պատերազմի սցենար խաղարկել` Հայաստանում Իրանի ռազմավարական շահերին հարվածելու միջոցով։
Իրավիճակ, երբ Իրանը ստիպված կլինի կա՛մ վերափոխել տարածաշրջանային հաղորդակցության և անվտանգության համակարգի ապագա ռազմավարությունը, կա՛մ ներգրավվել պատերազմի մեջ սեփական սահմանների մոտ և ընտրություն կատարել պաղեստինյան և ադրբեջանական «քեյսերի» միջև։
Իհարկե, բարդ ընտրություն է լինելու` պահպանել իսլամական աշխարհի հովանավորի իր իմիջը և շարունակել ՀԱՄԱՍ-ին և դիմադրության մյուս մասնիկներին աջակցություն ու հիմնական ուշադրություն հատկացնե՞լը, թե՞ լուծել մերձավոր սահմանների անվտանգության և ռազմավարական շահերի սպասարկումը։
Կարծում եմ՝ այս պարագայում Իրանը ստիպված կլինի, նախ, մերձավոր սահմաններն ու ռազմավարական շահերը սպասարկել, միաժամանակ «Հըզբոլահ»-ի միջոցով շարունակելով աջակցությունը Գազայի հատվածին։
Սակայն սա նաև Իսրայելի համար է լինելու ծախսատար և ռեսուրսատար ճակատ, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 3 տարի Իսրայելը Ադրբեջանին հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել և ադրբեջանական բանակի տարբեր մասնագետների համար ապահովել է ուսուցում։
Մոտենում ենք գորշ ժամանակների, երբ ամեն վայրկյան, քայլ, խոսք ունենալու է կյանքի արժեք։
Արա Պողոսյան